Հասարակություն 

2021 թվականի ամենասպասված ֆիլմերը

 

2021 թվականին բազմաթիվ հետաքրքիր ֆիլմեր են թողարկվելու:

Ստորև ներկայացնում ենք մի քանի սպասված ֆիլմեր, որոնք չարժե բաց թողնել:

Дюна

Մարդկությունը հաստատվել է տարբեր մոլորակներում, հզոր ընտանիքները պայքարում են նրանց վրա իշխանության համար: Դիմակայության կենտրոնում է գտնվում անապատային Արակիս մոլորակը, որը պարունակում է Տիեզերքի ամենակարևոր նյութը: Պոլ Ատրեյդեսը (Տիմոտի Չալամետ) պատրաստվում է պաշտպանել իր տունը:

Պրեմիերա-2021 սեպտեմբեր-հոկտեմբեր:

Черная Вдова

«Առաջին վրիժառուն. Դիմակայում» ֆիլմի իրադարձություններից հետո Նատաշա Ռոմանոֆը, նույն ինքը՝ Սև այրին (Սկարլետ Յոհանսոն), փախուստի է դիմում: Շուտով գլխավոր հերոսուհին իմանում է դավադրության մասին և հասկանում է, որ պետք է փրկի իր ընտանիքը: Նատաշան համարում է, որ այս առաքելությունն իր կյանքում թերևս ամենակարևորն է:

Պրեմիերա-2021 ապրիլ-մայիս:

King’s Man: Начало

Այս ֆիլմի ստեղծողները պատմելու են King's Man անկախ հետախուզական գործակալության կազմավորման պատմությունը: Դիտողները կվերադառնան Առաջին համաշխարհային պատերազմ և կտեսնեն, թե ինչպես է երիտասարդ Կոնրադը (Հարիս Դիկինսոնը), Օքսֆորդի դուքսի (Ռեյֆ Ֆայնս) օգնությամբ, փորձում օգնել իր երկրին:

Պրեմիերա-2021 մարտ:

Поездка в Америку — 2

Կատակերգության նախորդ մասում, որը թողարկվել է դեռ 1988 թվականին, աֆրիկացի արքայազն Ակիմը (Էդդի Մերֆի) հարսնացու էր փնտրում Նյու Յորքում: Նոր ֆիլմում Ակիմը, ով արդեն դարձել է իր երկրի թագավորը, կրկին կմեկնի ԱՄՆ: Այժմ հերոսը պետք է այնտեղ գտնի անհետ կորած իր որդուն: Ամերիկայում թագավորն իմանում է, թե ինչի համար է գահաժառանգը փախուստի դիմել։

Պրեմիերա-2021 մարտ:

Райя и последний дракон

Դիսնեյի անիմացիոն այս ֆիլմը պատմում է Կումանդրա կոչվող հողի մասին, որը ժամանակին ստեղծել են վիշապները: Այդ վայրին սպառնում են Դրունայի չարագործ հրեշները: Նրանք սպանում են Բահջոնգի առաջնորդին: Նրա դուստրը՝ երիտասարդ Ռայան, որոշում է վրեժ լուծել իր հոր մահվան համար և փրկել Կումանդրան:

Պրեմիերա-2021 մարտ:

Не время умирать

Ջեյմս Բոնդը (Դենիել Կրեյգ) հեռանում է МИ-6-ից և վայելում արձակուրդը Յամայկայում: Բայց նրա հին ընկերն օգնություն է խնդրում. Պետք է գտնել անհայտ կորած գիտնականին: Բոնդը համաձայնում է, բայց նույնիսկ չի կասկածում, որ այս խնդրանքը սպասվածից շատ ավելի բարդ կլինի: Նա 007 գործակալին կբերի խորհրդավոր ոճրագործի մոտ, ով տիրացել է նոր վտանգավոր տեխնոլոգիաներին:

Պրեմիերա-2021 ապրիլ-մարտ:

  •  
  •  
  •  
  • 5
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    7
    Shares

Նույն շարքից