Մոսկվայում չարտոնված ցույցի մասնակիցները ծեծկռտուք են սկսել ոստիկանության հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հայտնվում է, որ հավաքվածները դիմադրություն են ցույց տվել, երբ իրավապահները պատրաստվել են ազատել հրապարակը:
Գործակալության թղթակցի փոխանցմամբ, այս պահին Պուշկինի արձանի շրջակայքն ազատված է, ցուցարարները բաժանվել են երկու մասին:
Միջադեպի արդյունքում տուժածներ կան, նրանց մեկին ոստիկանությունն օգնություն է ցուցաբերել:
1 1 - 2Shares