Հասարակություն 

Ազոխ և Դրախտիկ գյուղերում սպանված հայտնաբերված բնակիչները հրաժարվել էին լքել գյուղը․ news.am

 

Հադրութի Ազոխ գյուղի բնակիչներ, երեկ իերնց տան բակերում սպանված հայտնաբերված 55-ամյա Սերժիկ Ավագյանը և 80-ամյա Յուրիկ Առուշանյանը հրաժարվել էին լքել իրենց տունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Հադրութի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանը:

«55-ամյա Սերժիկ Ավագյանի ընտանիքը եկել էր Հայաստան, Գյումրիում են ժամանակավոր ապաստանել, ինքը հրաժարվել էր գալ, թաքնվել էր նկուղում, իսկ 80-ամյա Յուրիկ Առուշանյանը ամուսնացած չէր, քրոջ հետ էր բնակվում, ինչ արել են, չի համաձայնել դուրս գալ գյուղից»,-ասել է նա` նշելով, որ դեռ չգիտեն ինչ հանգամանքներում են բնակիչները մահացել:

Կամո Պետրոսյանի խոսքերով, Դրախտիկ գյուղում մահացած հայտնաբերված 50-ամյա Մարինե Հայրապետյանը առաջին կարգի հաշմանդամ է եղել, նա նույնպես հրաժարվել է դուրս գալ:

«Բնակիչների դիերը դատաբժշկական փորձաքննության կենթարկվեն, որից հետո կհուղարկավորվեն կամ Երեւանում, կամ Ստեփանակերտում»,-ասել է նա:

 

  •  
  •  
  •  
  • 6
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    8
    Shares

Նույն շարքից