Հասարակություն 

Կրկին երկրաշարժ Նախիջևանում. ցնցումները բացի Վայոց ձորի մարզից զգացվել է նաև Սյունիքի Սիսիան և Գորայք համայնքներում

 

Հունվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 17:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:22-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.50⁰ և արևելյան երկայնության 45.56⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Նախիջևան-Հայաստան սահմանային գոտի` Նախիջևան քաղաքից 34 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքներում՝ 3-4 բալ և Սյունիքի մարզի Գորայք գյուղում՝  3 բալ ուժգնությամբ:

Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ քաղաքներում և Բարձրունի, Սերս, Արփի գյուղերում՝ 3-4 բալ, Գետափ գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ, ինչպես նաև Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում և Գորայք գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ:

 

 

  •  
  •  
  •  
  • 4
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    6
    Shares

Նույն շարքից