Հասարակություն 

28-ամյա վարորդը մեքենայով գլխիվայր հայտնվել է դաշտում. 3 վիրավորներից 2-ը երեխաներ են

 

Երեկ՝ հունվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի բնակիչ, 28-ամյա Կարեն Թադևոսյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով, Արմավիր-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 31-ամյա Աննա Մանուկյանը, 8-ամյա Դավիթ Մանուկյանը և 5-ամյա Իրինա Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Մանրամասն՝ shamshyan.com

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից