Հասարակություն 

Նավալնիի աջակիցների ցույցերի ժամանակ Ռուսաստանի տարբեր շրջաններում ավելի քան 600 մարդ է բերման ենթարկվել

analitik.am

 

Մոսկվայի Հասարակական մոնիտորինգի հանձնաժողովի գործադիր քարտուղար Ալեքսեյ Մելնիկովը տեղեկացրել է, որ, նախնական տվյալներով, ՌԴ մայրաքաղաքում չարտոնված բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել է ավելի քան 600 մարդ: Այս մասին գրում է eadaily.com կայքը:

Մայրաքաղաքում ձերբակալություններն սկսվել էին Պուշկինսկայա հրապարակում, որտեղից սկսվել էր հանրահավաքը:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՌԴ ողջ տարածքով չարտոնված ցույցեր են տեղի ունեցել՝ հաջակցություն ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի, որին ձերբակալել են հունվարի 17-ին Բեռլինից Մոսկվա վերադառնալուն պես:

Նույն շարքից