Հասարակություն 

Վենեսուելայում գազատար են պայթեցրել, նախագահը դատապարտել է այն և որակել ահաբեկչան հարձակում

analitik.am

 

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դատապարտել է Petróleos de Venezuela (PDVSA) նավթային պետական ընկերության գազատարի պայթեցումը, որը նա անվանել է ահաբեկչությունը: Այս մասին փոխանցել է  «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Այսօր մենք վերապրել ենք արևելյան գազատարի վրա իրականացված ահաբեկչությունը, որը հսկայական հրդեհի պատճառ է դարձել, հրդեհը ներկայումս վերահսկվում է Petróleos de Venezuela-ի աշխատակիցների կողմից»,- ասել է Մադուրոն:

Երկրի ղեկավարի խոսքերով՝ միջադեպի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չկան, PDVSA- ի աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը:

Նույն շարքից