Կորոնավիրուս Հասարակություն 

Ֆրանսիայում կորոնավիրուսի դեմ 1 միլիոն մարդ է պատվաստվել

analitik.am

 

Մեկ միլիոն ֆրանսիացիներ արդեն պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«1 միլիոն ֆրանսիացի պատվաստվել է»,- կարճ գրառում է արել նա Twitter-ում՝ կցելով ձեռագիր շնորհակալությամբ երկտողի լուսանկար բոլորին, ովքեր օգնել են կազմակերպել եւ անցկացնել պատվաստումների արշավը:

Ֆրանսիայում դեկտեմբերի 27-ին սկսվել է բնակչությանը կորոնավիրուսի դեմ պատվաստելու արշավը: Նախ, պետք է պատվաստվեն ծերանոցների բնակիչները եւ բժիշկները, ովքեր վարակման մեծ ռիսկի են ենթարկված:

Նույն շարքից