Քաղաքականություն 

Ռուսաստանի քաղաքներում տեղի ունեցած չարտոնված ակցիաներին քիչ մարդ է մասնակցել , մեծամասնությունը քվեարկում է Պուտինի օգտին․ Պեսկով

analitik.am

 

Հունվարի 23-ին Ռուսաստանի քաղաքներում տեղի ունեցած չարտոնված ակցիաներին ոչ այնքան շատ քաղաքացիներ են մասնակցել: Մասնակիցների թիվն այսպես է գնահատել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «Ինտերֆաքս» -ը:

Ըստ նրա՝ նման անօրինական միջոցառումներ են կազմակերպվում նրանց կողմից, ովքեր փորձում են իրավիճակը զարգացնել: Սակայն դա նրանց չի հաջողվում, քանի որ գործողություններին շատ ավելի քիչ մարդ է մասնակցում, քան քվեարկում է պետության ղեկավարի՝ Վլադիմիր Պուտինի օգտին, ասել է Պեսկովը:

Նույն շարքից