Քաղաքականություն 

Կիևում հայտարարել են, որ ԵԱՀԿ-ն չի ցանկանում օգնել Դոնբասի հարցով փոխզիջում գտնել

 

Ուկրաինայի եռակողմ կոնտակտային խմբի անդամ Սերգեյ Գարմաշը հայտարարել է, որ Կիևում հնարավորություն չեն տեսնում Ռուսաստանի հետ համատեղ ծրագիր մշակել Դոնբասի վերաբերյալ, իսկ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) «դեռ չի ցանկանում» օգնել կողմերին փոխզիջումային փաստաթուղթ ստեղծելու հարցում: Այս մասին փոխանցել է Ռիա Նովոստին։

«Ես ինչ-որ երրորդ պլան մշակելու ոչ մի հնարավորություն չեմ տեսնում։ Այդ պատճառով մենք առաջարկել ենք ԵԱՀԿ - ին՝ հաշվի առնելով մեր պլանը, Ռուսաստանի պլանը, փաստաթուղթը, որն այժմ պատրաստվում է «Նորմանդական ձևաչափով» (Դա Մինսկի համաձայնությունների կատարման գործողությունների հաջորդականության վերաբերյալ հանձնարարականներն են), որպեսզի ԵԱՀԿ-ն վերցնի այդ երեք փաստաթղթերը և աշխատի ինչ-որ միասնական փաստաթուղթ, որը մենք կարող էինք քննարկել, որը փոխզիջումային կլիներ», - ասել է նա «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում:

Ավելի վաղ Կիևի պատվիրակության ղեկավար Լեոնիդ Կրավչուկը ԵԱՀԿ-ից քաղաքական ենթախմբի համակարգող Պիեռ Մորելին առաջարկել էր մշակել միասնական փաստաթուղթ՝ բոլոր քաղխորհրդականների առաջարկություններով, որը կօգնի հետագա աշխատանքում:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից