Հասարակություն 

Մ.Մաշտոց 4 հասցեի բազմաբնակարան շենքի տներից մեկում հրդեհ է բռնկվել

analitik.am

 

ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է հրդեհի մասին հերթական ահազանգը։

Մ.Մաշտոց 4 հասցեի բազմաբնակարան շենքի տներից մեկում հրդեհը բռնկվել է էլեկտրական տաքացուցիչ համակարգի կարճ միացումից։

Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ և ձեռքի միջոցներով մարել կրակը։

Հրդեհի պատճառով մասնակի վնասվել է հյուրասենյակի հատակը, ինչպես նաև գույքը։

Տուժածներ չկան։

Հարգելի հայրենակիցնե՛ր

ԱԻ պետական ծառայությունը հիշեցնում է. Ցանկացած իրավիճակում անվտանգության կանոնների պահպանումը և արտակարգ դեպքի ռիսկի կանխումը մարդկային կյանքերի փրկության ու առողջության պահպանման գրավականն է։

Նույն շարքից