Հասարակություն 

Հարավային Կալիֆորնիայում 33 անհետ կորած երեխայի են ազատել ստրկությունից

analitik.am

 

Երեսուներեք անհետ կորած երեխա է հայտնաբերվել հունվարին մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հատուկ գործողության ընթացքում, որն իրականացվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի Լոս Անջելեսի բաժնի կողմից, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ՀԴԲ-ի հայտարարությանը:

«Կորած հրեշտակներ» կոդային անվանման ներքո գործողությունը մեկնարել է հունվարի 11-ին: Հայտնաբերված 33 երեխաներից ութը ենթարկվել է սեռական շահագործման:

Գործողության արդյունքում մարդկանց առեւտրով զբաղվելու մեղադրյալներից մեկին մեղադրանք է առաջադրվել պետության կողմից, ինչպես նաեւ մեկնարկել է մի քանի ուրիշ հետազոտություն, նշում են ՀԴԲ-ից:

Նույն շարքից