Քաղաքականություն 

Մակունցն ու Կարապետյանը Փաշինյանի իշխանության կորստից հետո կարող են այնպիսի բաներ պատմել, որ Փաշինյանի ամենավառ կողմնակիցները կցնցվեն սարսափից․ Գաբրիելյանով

 

Ռուսաստանաբնակ լրագրող, «News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ Արամ Գաբրիելյանովը Թելեգրամյան իր ալիքում բացահայտումներ է արել Վլադիմիր Կարապետյանի և Լիլիթ Մակունցի՝ Ուկրաինայում և ԱՄՆ-ում դեսպաններ նշանակվելու մասին:

«Ինչպես ինձ հայտնել են հատուկ ծառայություններից, Լիլիթ Մակունցի և Վլադիմիր Կարապետյանի նշանակումը, օպերատիվ ծառայությունների աշխատակիցների լեզվով կոչվում է առանցքային վկաների հեռացում հարվածի տակից: ԱԱԾ աշխատակիցներն ինձ հայտնել են, որ Մակունցն ու Կարապետյանը այն մարդիկ են, որոնք գիտեն և կարող են Փաշինյանի՝ իշխանության կորստից հետո այնպիսի բաներ պատմել, որ Փաշինյանի ամենավառ կողմնակիցները կցնցվեն սարսափից։

Մակունցը գիտի Նիկոլի ընտանեկան բոլոր գաղտնիքները։ Որպես Աննա Հակոբյանի մտերիմ ընկերուհի, գիտի Փաշինյանի բոլոր ընտանեկան գաղտնիքները և կարող է այնպիսի բաներ պատմել Փաշինյանի կնոջ մասին, որ ընկած կանանց ճակատագրերը սերիալներից մենաստանի միանձնուհիների ճակատագիր կթվա։

Վլադիմիր Կարապետյանը այն մարդն է, ով թաքցնում էր Փաշինյանին այն ժամանակ, երբ Նիկոլը փախուստի մեջ էր։ Կարապետյանը, բնականաբար, տեղյակ է Նիկոլի բոլոր գաղտնի կապերից, ինչպես նաև Ալիևի հետ Նիկոլի կապերից։

Առավել ևս, հայտնի է , որ Կարապետյանը կուլիսային բանակցություններ էր վարում Ալիևի հետ Շուշին հանձնելու շուրջ՝ Հայաստանի վարչապետի ուղղակի հրահանգով»։

Գաբրիելյանովի խոսքով Փաշինյանի թիմում խուճապն ուժեղանում է։ Շատերը սկսել են հասկանալ, որ Փաշինյանը փրկում է միայն իրեն ու իր գաղտնիքները իմացող մարդկանց, անտեսելով մնացած թիմի անդամնեին։

  •  
  •  
  •  
  • 7
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    8
    Shares

Նույն շարքից