Տեսանյութեր Քաղաքականություն 

Ղարաբաղը հանձնելու համար Փաշինյանի ընտանիքը ստանում է պարգևներ Ադրբեջանի ղեկավարությունից․ Սերգեյ Կուրղինյան

analitik.am

 

Մարդկանց, որոնք ազատագրել են Շուշին, հրամայված էր նահանջել, քանի որ նրանց ասել են, որ այժմ «Իսկանդերներով» կհարվածեն, և նրանք չպետք է այնտեղ լինեն: Նրանք արդեն գրավել էին Շուշին և հեռացել Փաշինյանի հրամանով: Այդ մասին հայտարարել է «Ժամանակի էությունը» շարժման առաջնորդ Սերգեյ Կուրղինյանը:

«Այն մարդիկ, ովքեր վերցրել էին Շուշին, նրանց հրամայվել էր մի կողմ քաշվել, քանի որ իրենց ասվել էր, որ «Իսկանդերով» հարվածելու են, և իրենք չպետք է այդտեղ լինեն: Եվ նրանք արդեն վերցրել էին Շուշային ու հեռացել այդ անպիտան Փաշինյանի հրամանով: Եվ հենց նրանք հեռացան, հայտարարվեց, որ Շուշին հանձնվել է», - Արցախում տեղի ունեցած իրադարձությունները մեկնաբանել է քաղաքագետը:

Գլխավոր խնդիրը Ղարաբաղի հանձնում էր, ինչը նա կատարել է, որի համար նրա ընտանիքը ստանում է պարգեւներ արդեն Ադրբեջանի ղեկավարությունից: Հայաստանում քննարկվում է այն, որ կատարվել է աննախադեպ դավաճանություն: Ուշագրավն այն է, որ կռվող ղարաբաղյան բանակը, այնուամենայնիվ, հենց ղարաբաղյան բանակը կարողացել է հետ մղել թուրք-ադրբեջանական ուժերին: Ահա թե ինչն է ուշագրավ:

Մանրամասները՝ տեսանյութում․

 

Նույն շարքից