Գլխավոր Քաղաքականություն 

Ով է Փաշինյանի անունից Ալիևի հետ բանակցել Շուշին հանձնելու մասին. Սենսացիոն մանրամասներ՝ Գաբրիելյանովի կողմից

analitik.am

 

Արամ Գաբրիելյանովը սենսացիոն մանրամասներ է պատմել ԱՄՆ-ում ու Ուկրաինայում Հայաստանի դեսպանների հետ կապված իրավիճակի վերաբերյալ:

Նա, հղում անելով հատուկ ծառայություններին, մասնավորապես գրում է, որ Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում, Վլադիմիր Կարապետյանին՝ Ուկրաինայում դեսպաններ նշանակելը կոչվում է կարևորագույն վկաներին հարվածի տակից հեռացնել:

Մակունցն ու Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո կարող են այնպիսի բաներ պատմել, որ նույնիսկ Փաշինյանի ամենամոլի կողմնակիցները կսարսափեն:

Մակունցի մասին արդեն գրել ենք, իսկ ինչ վերաբերում է Կարապետյանին, Գաբրիելյանովը գրում է, որ նախկին խոսնակն այն մարդն է, ով Նիկոլ Փաշինյանին թաքցրել է, երբ վերջինս փախուստի մեջ է եղել:

Կարապետյանը գիտի նրա ու բրիտանական Մի-6-ի մինչև առկա բոլոր գաղտնի կապերը, ինչպես նաև Նիկոլի ու Ալիևի մեջ եղած կապերը:

Հայտնի է, որ Կարապետյանը կուլիսների ետևում բանակցություններ է վարել Ալիևի հետ Շուշին հանձնելու մասին՝ դա անելով Հայաստանի վարչապետի ուղիղ հանձնարարականով:

Վերոնշյալ նշանակումների շուրջ լուրջ բախում է տեղի ունեցել Հայաստանի ԱԳՆ-ում:

ԱԳ նախարար Արա Այվազյանը կատեգորիկ կերպով դեմ է եղել դեսպանների փոփոխությանը: Նա ասել է, որ նոր նշանակումները շատ բացասաբար են ընդունվելու Լավրովի ու Կրեմլի կողմից:

Փաշինյանն իր հերթին պատասխանել է, թե ով է Լավրովը, որ ինքն իր նշանակումները վերջինիս հետ համաձայնեցնի:

Գաբրիելյանովը նշում է, որ կարգի համաձայն, Այվազյանը պետք է գրեր, որ դեսպանների պաշտոններում ներկայացնում է այս գործիչներին, սակայն գրել է, որ այդ գործիչներին ներկայացնում է վարչապետի հանձնարարականով՝ այդկերպ իր վրայից հանելով պատասխանատվությունը:

«Փաշինյանի թիմում խուճապն ուժեղանում է: Շատերն են սկսել հասկանալ, որ Փաշինյանը փրկում է միայն իրեն ու այն մարդկանց, ովքեր գիտեն իր գաղտնիքները, մնացածի վրա թքած ունի»,-հավելում է նա:

 

Նույն շարքից