Գլխավոր Հասարակություն 

Արցախում գտնվող ռուսաստանցի խաղաղապահները հակաահաբեկչական մարզումներ են անցկացնում

analitik.am

 

Արցախում ծառայության ընթացքում ռուսաստանցի զինվորականները պարբերաբար հակաահաբեկչական մարզումներ են անցկացնում: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

Գործողությունները մշակելու ժամանակ խաղաղապահ կոնտինգենտի զինվորականները տագնապով կատարելագործում են կրակային դիրքեր զբաղեցնելը՝ դիրքերը պաշտպանելու նպատակով, ինչպես նաև ճանապարհներ փակելը՝ տեղաշարժը կանխելու նպատակով:

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ ուժերի զինվորականների դիրքերն ամրացված են պաշտպանական համակարգերով, որոնք թույլ են տալիս զինվորականներին պաշտպանել հրաձգային զենքերից, ինչպես նաև՝ բեկորներից: Դրանք նաև թույլ են տալիս իրականացնել շրջանային դիտարկում:

Դիրքերի ենթակառուցվածքները նաև ներառում են հարմարավետ կեցավայրեր՝ անձնակազմի բնակության համար: Այնտեղ կարելի է սնունդ պատրաստել և այլն:

 

Նույն շարքից