Հասարակություն Տեսանյութեր 

Ստեփանակերտի կոնկրետ շենքում հայ զոհված զինծառայողների դիեր չեն հայտնաբերվել. Ղուկասյան /տեսանյութ/

analitik.am

 

Հունվարի 24-ին որոնողական աշխատանքների արդյունքում դուրս է բերվել երկու մարմին: Այս մասին ուշ երեկոյան հայտարարել է անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը:

Ղուկասյանն անդրադարձել է նաև այն տեղեկություններին, որ Ստեփակերտում, կոնկրետը հասցեում պահվում են հայ զոհված զինծառայողների մարմինները: Նույն հրապարակման մեջ նշվում էր, որ այդ շենքը կապ ունի Արցախի ԱԻՆ-ի հետ:

Ղուկասյանը հայտնել է, որ շենքի հասցեն իմանալուց հետո այն շղթայի մեջ են առել, հրավիրել ոստիկանության աշխատակիցների, քանի որ իրենք չեին կարող մուտք գործել այլ մարդու պատկանող տարածք: Ոստիկանների ժամանելուց հետո միասին մտել են շենք ու մանրազնին ուսումնասիրել այն: Արդյունքում որևէ դի չի հայտնաբերվել:

Հավելենք, որ տեղեկություն էր տարածվել, թե երեկ ադրբեջանական կողմի հանձնված 30 անճանաչելի դիակները հենց այդ տարածքից են իրականում դուրս բերվել:

 

Նույն շարքից