Հասարակություն Տեսանյութեր 

Լևոն Քոչարյանը հայտնել է, թե ում պսակադրությանն է մասնակցել ու հերքել է խոսակցությունները /տեսանյութ/

analitik.am

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, շաբաթ օր, ուշ երեկոյան ուղիղ եթերում անդրադարձել է տեղեկություններին, թե ինքն այն պահին, երբ լայվ էր անում, պարելիս է եղել Ֆլորենս ռեստորանում:

Կրտսեր Քոչարյանի խոսքերով, նորություն չէ, որ կեղծիք է տարածվում իր ու իր ընտանիքի մասին:

Լևոնը նշել է, որ իրականում հարսանիք եղել է, ամուսնացել է Վարդուհի Վարդանյանի որդին: Հարսանիքը պետք է լիներ անցած տարի, սակայն հետաձգվել է համավարակի ու պատերազմի պատճառով:

Քոչարյանը նշել է, որ իրենք մասնակցել են պսակին: Դեռևս անցած տարի իրեն ու իր կնոջը՝ Սիրուշոյին, առաջարկվել էր լինել հարսանիքի քավոր. «Բնականաբար մենք սիրով ընդունել էինք, դա մեզ համար մեծ պատիվ էր»:

Լևոնն ասել է, որ պսակադրությանը մասնակցել է եկեղեցում, ապա ներողություն խնդրել, որ չի կարող մասնակցել հետագա միջոցառումներին:

Նույն շարքից