Կորոնավիրուս Հասարակություն 

Նոր նախազգուշացում՝ կորոնավիրուսի դեմ «Спутник V» պատվաստանյութի օգտագործման համար

analitik.am

 

Կորոնավիրուսի դեմ «Спутник V» պատվաստանյութի օգտագործման վերաբերյալ նոր նախազգուշացումը վերաբերում է չարորակ նորագոյացություններ ունեցող հիվանդներին: Վերոնշյալ մարդիկ պատվաստանյութը պետք է զգուշորեն օգտագործեն, ասվում է պատվաստանյութի բժշկական օգտագործման ցուցումների մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Այս նախազգուշացումը պայմանավորված է քաղցկեղի վրա պատվաստանյութի ազդեցության վերաբերյալ անբավարար տեղեկատվությամբ: Հրահանգները ցույց են տալիս, որ իմունային համակարգի խթանումը կարող է հանգեցնել հիվանդության սրացման:

Հիշեցնենք, որ «Спутник V» աշխարհում գրանցված կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութն է: Դրա արդյունավետությունը գերազանցում է 90 տոկոսը:

 

Նույն շարքից