Միջազգային Քաղաքականություն 

Իսրայելը պաշտոնապես դեսպանություն բացեց ԱՄԷ-ում

analitik.am

 

Հունվարի 24-ին Իսրայելը պաշտոնապես բացեց դեսպանությունը Արաբական Միացյալ Էմիրություններում: Գործերի հավատարմատար է նշանակվել դեսպան Էիտան Նաեհը՝ մինչև մշտական դեսպանի նշանակումը: Այս մասին հայտնում է regionmonitor-ը։

Իսրայելի ԱԳՆ-ում նշել են, որ նոր դեսպանությունը «կխթանի երկու երկրների հարաբերությունները բոլոր բնագավառներում և կընդլայնի կապերը Էմիրությունների կառավարության, մասնավոր հատվածի, տնտեսական ոլորտի, գիտության, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և այլն:

Դեսպանությունը գտնվում է ժամանակավոր կառույցում, մինչև գտնվի մշտական տեղակայման վայրը:

Նույնն օրն ավելի վաղ, ԱՄԷ-ի կառավարությունը հաստատել էր Թել Ավիվում դեսպանություն բացելու որոշումը:

Հիշեցնենք, որ 2020թ. սեպտեմբերի 15-ին Սպիտակ տանը Արաբական Միացյալ Էմիրությունները և Իսրայելը խաղաղության համաձայնագիր ստորագրեցին:

Նույն շարքից