Տեսանյութեր Քաղաքականություն 

Սա նաև որոշակի նախազգուշացում էր սրիկա Փաշինյանին, որ՝ «ես կարող եմ խոսել». Արմեն Աշոտյան

analitik.am

 

Տոնոյան Դավիթը կարող էր հանրային խոսք ասել միայն երկու դեպքում, եթե ուղիղ եթերում ծնկաչոք ներողություն էր խնդրելու ժողովրդից, երեխաներ կորցրած հազարավոր ընտանիքներից և ուղիղ եթերում բացահայտելով իր ու դավադիր ստահակի միջև եղած բոլոր գործարքները, երևույթները, խոսակցությունները, որոնք բերել են պատերազմն ու պատերազմի ժամանակ պայմանավորել են այս արյունալի արդյունքը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով նախկին նախարարի վերջին հարցազրույցին:

Ըստ Աշոտյանի, «Դավիթը երկու բան ունի ասելու՝ ծնկաչոք ներողություն ու բացահայտումներ Նիկոլի մասին». «Դավիթից ուրիշ ոչ մի բան մեզ պետք չէ: Այդ մարդը նաև ինչ-որ հաթաթա էլ էր տալիս ժողովրդին, ինչ-որ մելամաղձ և այլն: Այդ լոլոները որևէ մեկին պետք չեն: Ես հասկանում եմ, որ ոչ բոլորի համար է Արցախյան պատերազմն ավարտվել այնպես շահեկան, ինչպես Տոնոյանի համար ավարտվեց, կան մարդիկ, ովքեր հայրենիք ու բալաներ են կորցրել:

Երևի այդպես մեծ-մեծ փրթելու հիմքում այն, որ ըստ կախված լուրերի, Տոնոյանի համար այս 2,5 տարիներն ու պատերազմը շահեկան են ավարտվել»:

Աշոտյանի խոսքերով, պատահական չէ, որ Տոնոյանը հիմա որոշեց խոսել. «Հիշում եք, որ պատրոն Դավիթի նկատմամբ քրեական գործերի թեմա գնաց: Ես կարծում եմ, որ նախկին նախարարը հանրային խոսքով լսեցնում է Նիկոլի, որ ինքը կա, եթե պատրոն Դավիթի գործում փորձեն ներառել նաև իրեն, ինքը կխոսի: Սա նաև որոշակի նախազգուշացում էր սրիկա Փաշինյանին, որ՝ «ես կարող եմ խոսել»:

Նույն շարքից