Տեսանյութեր Քաղաքականություն 

Լիլիթ Մակունցի հնարավոր նշանակման հարցը խմբակցությունում չի քննարկվել. Արփի Դավոյան

analitik.am

 

Երբ Լիլիթ Մակունցը նշանակվի դեսպան, մանրամասն կխոսվի դրա մասին: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է իմքայլական պատգամավոր Արփի Դավոյանը՝ խոսելով ԱՄՆ-ում Լիլիթ Մակունցի հնարավոր դեսպան նշանակման մասին:

Դավոյանը հայտնել է, որ խմբակցության ներսում Մակունցի հնարավոր նշանակման հարցը չի քննարկվել: Նա իմաստ չի տեսնում հիմա խոսել այդ հարցի մասին, քանի դեռ նշանակումը չի եղել:

Դավոյանը կարծում է, որ Մակունցը կարող է լինել լավ դեսպան, իսկ ավելի մանրամասն կասի, երբ նշանակումը լինի:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որ դեսպաններ պետք է նշանակվեն պրոֆեսիոնալ դիվանագետները, Դավոյանը հղում արեց Մակունցի հայտարարությանը, որով կարևորվել էր խորհրդարանական դիվանագիտությունը:

Դավոյանը չի կարծում, թե իշխանությունները որևէ խնդիր ունեն գործող դեսպանի հետ:

Նա նշել է, որ Մակունցի նշանակումը քաղաքական որոշում է, իսկ ինքը մանրամասն տեղեկատվություն չունի:

Դավոյանը եթերից չի իմացել Մակունցի հնարավոր նշանակման մասին, այդ մասին իմացել է ավելի վաղ, սակայն չի ասի, թե որտեղից:

Նույն շարքից