Տեսանյութեր Քաղաքականություն 

Եթե Դավիթ Տոնոյանն ինքնասիրություն ունենար, ինքնասպանություն գործած կլիներ, նա դագաղների մեջ վերադարձրեց երեխաներին, որոնց վստահել էին իրեն. Հակոբյան

analitik.am

 

Այս պատերազմը կանխորոշված պատերազմ չէր ու այս պատերազմում կարելի էր հաղթել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Միհրան Հակոբյանը:

Հակոբյանի խոսքերով, առնվազն այս պատերազմը կարելի էր ավարտել «նիչյա»-ով:

Ինչ վերաբերում է Դավիթ Տոնոյանի վերջին հարցազրույցում արած հայտարարություններին, Հակոբյանի խոսքերով, դրանք արդարացման խղճուկ փորձեր են. «Եթե ինքնասիրություն, թասիբ ունենար, Տոնոյանն ինքնասպան եղած կլիներ, քանի որ ղեկավարել է զինված ուժեր, որը կապիտուլացվել է:

Տոնոյանին մարդիկ զավականեր են վստահել, իսկ նա այդ երեխաներին վերադարձրել է դագաղների մեջ դրած:

Դավիթ Տոնոյանը հիմա ո՞նց է ապրում, ո՞նց է քնում, ի՞նչ խղճով է կարողանում հաց ուտել»:

Հակոբյանը հույս ունի, որ Տոնոյանին իրավական պատասխանատվության ենթարկելուն երկար սպասել պետք չի լինի:

Նա վստահ է, որ Տոնոյանը երկար ցուցմունքներ է տալու, թե ինչ մասնակցություն է ունեցել դավաճանությանը:

Նույն շարքից