Միջազգային Քաղաքականություն 

Բայդենը թույլ կտա տրանսգենդերներին ծառայել բանակում

analitik.am

 

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը կվերացնի արդեն նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված  այն արգելքը, որի արդյունքում տրանսգենդերներին թույլ չէր տրվում ծառայել բանակում: Այս մասին հայտնում է CBS News հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ակնկալվում է, որ այս մասին պաշտոնապես կհայտարարվի այսօր՝ միջոցառման ժամանակ, որին կմասնակցի Պենտագոնի նոր ղեկավար Լլոյդ Օսթինը:

Բայդենը կստորագրի համապատասխան հրամանագիրը և զորամասերին կկարգադրվի մշակել դրա իրականացման ծրագիրը:

 

Նույն շարքից