Հասարակություն Տեսանյութեր 

Շուշիի ամեն քարը հայկական է. Շուշիի քաղաքապետի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանին

analitik.am

 

1916 թվականին Շուշին ունեցել է 43 863 բնակիչ, որից 21 926-ը եղել են հայեր, 18 641-ը՝ թաթարներ, 1 249-ը՝ ռուսները, մնացածը՝ այլազգիներ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը:

«1920 թվականի մարտի 22-23 գիշերը թուրք մուսաֆաթականները, հրոսակախմբերը բարբարոսաբար սպանել են տասնյակ հազարավոր հայ բնակիչների: Ահա այն հարցի պատասխանը, որ ասում են 90 տոկոսն ադրբեջանցի են եղել:

90 տոկոսն ադրբեջանցի են եղել, որովհետև 60-70-ականներին Հեյդար Ալիևը ձգտել է հայաթափել Շուշին, Արցախը հայաթափել: Դրա համար որտեղ եղել է հայկական բնակավայր, դրա կողքն ադրբեջանական բնակավայր է ստեղծվել, օրինակ՝ Կրկժանը, Խոջալուն, Նաբիլարն ու Զառսլուն:

Այսպես է Շուշին հայաթափվել:

Բայց այն, որ Շուշին պատմական հայկական քաղաք է, դրա մասին պետք է խոսել: Շուշիի ամեն քարը հայկական է»,-ասաց նա:

Նույն շարքից