Հասարակություն 

Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է պալատ ունենալու մասին լուրերը

analitik.am

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Գելենջիկում պալատ ունենալու վերաբերյալ հետաքննությունը:

Նախագահը մասնավորապես հայտարարել է, որ հետաքննության մեջ նշվող որևէ բան իրեն չի պատկանում, չի պատկանում նաև իր բարեկամներին:

Պուտինը նշել է, որ ֆիլմը չի դիտել ժամանակի բացակայության պատճառով, սակայն ուսումնասիրել է այն նյութերը, որոնք իրեն բերել են օգնականները:

Նա հայտարարել է, որ պալատի մասին խոսակցություններով «լվանում են մարդկանց ուղեղները»:

 

Նույն շարքից