Ուկրաինական «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլիա Տիմոշենկոն կրկին փոխել է իմիջը: Համապատասխան լուսանկարները հրապարակվել է Страна.ua պորտալում:
Ուկրաինայի նախկին վարչապետը Գերագույն ռադայի խորհրդի նիստին ներկայացել է բոլորովին այլ տեսքով: Հրապարակման մեջ նշվում է, որ վերջին մի քանի տարիներին նա հասարակության մեջ հայտնվում է ակնոցներով, բայց այս անգամ նա եղել է առանց դրանց: Բացի այդ, 60-ամյա Տիմոշենկոն փոխել է նաև սանրվածքը: