Հասարակություն 

Մեկ կրակոցով ոչնչացրել է 5 ահաբեկչի

analitik.am

 

Բրիտանական հատուկջոկատայինների դիպուկահարը 900 մետրից ավելի հեռավորությունից մեկ կրակոցով ոչնչացրել է ԻՊ-ի 5 ահաբեկչի: Այս մասին հայտնում է Daily Star-ը:

Բրիտանացի դիպուկահարները քուրդ աշխարհազորայինների հետ միասին աշխատել են տեղի գյուղերի վրա հարձակումներին ներգրավված ահաբեկիչների դեմ: 20 տարվա փորձ ունեցող սերժանտժ-հրաձիգին հաջողվել է այնպես դիրքավորվել, որի արդյունքում նկատել է հետախուզման մեջ գտնվող զինյալների խմբին:

Նշվում է, որ նրանցից մեկը մահապարտի գոտի է կրել: Սովորաբար, այս դեպքում դիպուկահարները թիրախավորում են գլուխը, սակայն թշնամուց հսկայական հեռավորության պատճառով բրիտանացին թիրախավորել է մարմինը: Կրակոցի արդյունքում պայթուցիկն աշխատել է, և ոչնչացրել միանգամից 5 ահաբեկչի, այդ թվում ՝ խմբի բարձրաստիճան հրամանատարին:

Նույն շարքից