Հասարակություն 

Բելառուսում բանակի մարտական պատրաստվածության հանկարծակի ստուգում է սկսվել

analitik.am

 

Այսօր՝ հունվարի 25-ին, Բելառուսում, բանակի մարտական ​​և զորահավաքային պատրաստվածության հանկարծակի ստուգումներ են սկսվել: Այս մասին հաղորդվում է Բելառուսի ՊՆ կայքում:

«Զորքերի գործողությունները տեղի կունենան գործնականում զինված ուժերի բոլոր ուսումնական տեղամասերում և տեղանքի որոշակի տարածքներում:

Հաշվի առնելով կատարված առաջադրանքների առանձնահատկությունները՝ զորքերը ստիպված կլինեն գործել տարբեր պայմաններում՝ հաղթահարել ջրային խոչընդոտները, մարտական ​​պատրաստության առաքելություններ մշակել՝ ինչպես անտառներում, այնպես էլ բնակավայրերում»,-պարզաբանել են ռազմական գերատեսչությունից:

Մեծ ուշադրություն է դարձվելու տեխնիկայի և զենքի վիճակին:

 

 

Նույն շարքից