Տեսանյութեր Քաղաքականություն 

Փաշինյանը վախենում է՝ հաջորդ իշխանությունը դատաքննություն է կազմակերպելու պետական դավաճանության մեղադրանքով, դրա համար ընտրությունները կեղծելու է, որ մնա իշխանության. Իշխան Սաղաթելյան /Տեսանյութ/

analitik.am

 

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանի պնդմամբ` Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնից հրաժարվելու համաժողովրդական պահանջ կա, միաժամանակ շեշտում` շարժումն այս ժամանակահատվածում չի կարողացել այդ համաժողովրդական պահանջը վերածել համաժողովրդական պայքարի: Ըստ այդմ, ինչպես «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում նշեց Սաղաթելյանը, ընդդիմադիր քաղաքական ուժերը նոր մարտավարության խնդիր ունեն:

«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջը համաժողովրդական պահանջն է, բայց մենք այս ժամանակահատվածում չենք կարողացել այդ համաժողովրդական պահանջը վերածել համաժողովրդական պայքարի, անշուշտ նոր մարտավարության խնդիր ունենք և ակտիվ քննարկում ենք մեր աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակեչպելու իմաստով:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ընտրություններին, նախ այն մանիպուլյացիան, որ ընդդիմությունը չի ուզում ընտրություններ, դա կեղծ է, ընդդիմության առաջին պահանջներից մեկը եղել են նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունները, և այո, մենք գտնում ենք, որ ՀՀ-ում իշխանությունը պետք է ձևավորի ժողովուրդը, խնդիրն ուրիշ տեղ է` մենք ասում ենք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այդ ընտրությունները լինելու են ամենախայտառակը Հայաստանի պատմության մեջ», - պատասխանել է ընդդիմադիր գործիչը:

Ըստ Սաղաթելյանի` իրենք այս պահին մասնակցության հարց չէ, որ քննարկում են, այլ այս «չարիքի կառավարությունն իշխանությունից հեռացնելու» հարցը:

Եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, նշանակում է` երկիրը ևս 4-5 ամիս մնալու է անիշխանության մեջ, կարծում է բանախոսը: Նա հիշեցրեց` իրենք առաջարկել են անցումային շրջանի թեկնածու, ով հաջորդ ընտրություններին արդեն չի մասնակցելու: Իսկ Փաշինյանը, Սաղաթելյանի խոսքով, «կառչել է իր աթոռից». «Հիմա ինքը պետք է կեղծի, վերարտադրվի, որպեսզի չդատվի, որովհետև իր համար ակնհայտ է, որ երբ Հայաստանում լինի նոր իշխանություն, արդար դատաքննություն է կազմակերպելու այս պետական դավաճանության մեղադրանքով, հետևաբար ինքը, վերարտադրվելու իր վախերից ելնելով, ամեն ինչ անելու է այս ընտրությունները կեղծելու համար»:

Նույն շարքից