Տնտեսություն 

ՄԱԿ-ում հայտարարել են, որ համաշխարհային տնտեսությունը 2020 թվականին կրճատվել է 4.3 տոկոսով

 

Կորոնավիրուսի համավարակի հետևանքները համաշխարհային տնտեսության համար 2,5 անգամ ավելի վատն են, քան 2009 թվականի ճգնաժամի ժամանակ: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է ՄԱԿ-ի կենտրոնակայանում երկուշաբթի ներկայացված «Համաշխարհային տնտեսական իրավիճակն ու հեռանկարները» զեկույցում:

«2020 թվականին համաշխարհային տնտեսությունը կրճատվել է 4,3 տոկոսով, ինչը ավելի քան 2,5 անգամ ավելին է, քան 2009 թվականի համաշխարհային ճգնաժամի ժամանակ: 2021 թվականին ակնկալվող վերականգնումը 4.7 տոկոսով դժվար թե փոխհատուցի 2020 թվականի կորուստները»,- ասվում է զեկույցում:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից