Հայաստան 

Աննա Հակոբյանը շարունակում է կայֆեր֊կայծերը, համերգի վայրում է ու լավ ծափ է տալիս. Ավագանու անդամը՝ երեկվա սկանդալի մասին

 

Որոշեցի մի քիչ կտրվել այս աղետալի իրականությունից և ընդունել ընկերներիս հրավերը ու լսել Պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը, ի դեպ այս հրաշք կոլեկտիվը 15 տարեկան է։ Ցավս այն է, որ դավաճանների ընտանիքը մեզ ուղեկցում է ամենուր, էս տիկին Էռատոն իր երեք դուստրերի հետ խլեց իմ երեկոն, այս տիկինը շարունակում է կայֆեր֊կայծերը ու հենց հիմա էլ համերգի վայրում է ու լավ ծափ է տալիս։ Ֆեյսբուքյան իր էջում գրում է Երևանի ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանը: (գրառումն արվել է մոտ 12 ժամ առաջ)

«Զզվելիներ, սրիկաներ, անամոթ պադոշներ, ձեր երեսը դաբախանու կաշվից է, ո՞նց եք մարդամեջ մտնում, ի՞նչ երեսով... հիշե՛ք, մենք ենք մեղավոր....»,-նշել է նա:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ մի շարք քաղաքացիներ լքել են դահլիճը, երբ տեսել են, որ այնտեղ է գտնվում նաև Աննա Հակոբյանը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից