Քաղաքականություն 

Էշերը վաղուց չեն պահվում վանդակներում, նրանց տեղափոխել են ազատավանդակներ, որտեղ պայմանները շատ ավելի բարենպաստ են. Խաժակյանը՝ Մարությանին

analitik.am

 

Քաղաքապետ Մարությանը արձակուրդից վերադարձել է աշխատանքի և անձամբ վարել գործակարգավարական նիստը: Այս մասին իր էջում գրում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Ի պատասխան Իմ Քայլը խմբակցության և կառավարության մի շարք ներկայացուցիչների կողմից տարածվող խոսակցությունների, այն մասին, թե Մարությանը հրաժարական է տալու, վերջինս անդրադարձել է ասելով՝ «այդ խոսացողներին պետք է գցենք գազանանոցում՝ էշերի վանդակը»:

Կառավարությանը կարծում եմ այդ «մեսիջը» արդեն հասել է, իսկ Մարությանին, որպես ընդդիմադիրը ընդդիմադիրին հիշեցնեմ, որ էշերը վաղուց չեն պահվում վանդակներում. նրանց տեղափոխել են ազատավանդակներ, որտեղ պայմանները շատ ավելի բարենպաստ են»,-նշում է նա:

 

Նույն շարքից