Կորոնավիրուս Հասարակություն 

Այսուհետ արտասահմանից ԱՄՆ ժամանող բոլոր զբոսաշրջիկները պետք է կորոնավիրուսի թեստ հանձնեն

analitik.am

 

ԱՄՆ-ը պարտավորեցրել է ինքնաթիռով արտասահմանից ժամանող բոլոր զբոսաշրջիկներին անցնել կորոնավիրուսի թեստը: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտին:

Այսպիսով, բոլոր ուղևորները, բացառությամբ մինչև երկու տարեկան երեխաների, պետք է ներկայացնեն կորոնավիրուսի բացասական թեստի պատասխան կամ նոր տեսակի կորոնավիրուսից ապաքինման վկայագիր: Կանոնակարգն ուժի մեջ կմտնի հունվարի 26-ից և տարածվելու է ինչպես օտարերկրյա քաղաքացիների, այնպես էլ ԱՄՆ քաղաքացիների վրա:

Պետդեպարտամենտը նաև կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին վերանայել արտերկիր մեկնելու անհրաժեշտությունը և հետաձգել բոլոր ոչ էական ճանապարհորդությունները:

 

Նույն շարքից