Հասարակություն 

«Kia Sportage»-ը բախվել էլեկտրական սյանը․ 5 ուղևոր է տուժել, որոնցից մեկն արգելափակվել է ավտոմեքենայում

analitik.am

 

Հունվարի 26-ին, ժամը 03։12-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․կանտուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Kia Sportage» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը․ 5 ուղևոր ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ուղևորներից մեկն արգելափակվել է ավտոմեքենայում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, արգելափակված ուղևորին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․տուժածները հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ։

Նույն շարքից