Գլխավոր Քաղաքականություն 

Նորից եմ առաջարկում, զանգիր Բայդենին... Սարգսյան

analitik.am

 

Նորից եմ առաջարկում, զանգիր Բայդենին...

1.Շնորհավորիր:

2.Եթե չես կարողանում քաղաքական օրակարգ ձևավորել, տնտեսական օրակարգ ձևավորիր: Առաջարկիր տնտեսական պրոյեկտներ: (1000 անգամ ասել եմ ինչ տեսակի): Խոստացիր, որ ամերիկյան ներդրումները Հայաստանում չեն ճնշվի:

3.Առաջարկիր տեխնիկական աջակցություն Իրան-ԱՄՆ հնարավոր գագաթնաժողովի համար (ադրբեջանցիք արդեն բզբզում են):

4.Հաստատիր, որ մինչ ապրիլի 24-ը հայ-թուրքական երկխոսություն չես սկսելու (դա իրեն խանգարելու է ճանաչման հարցում), (դա թուրքական ռազմավարությունն է հնարավոր ճանաչումը չեղարկելու համար՝ հղում անելով երկխոսությանը):

5.Խնդրիր գոնե 10-15 ռազմագերիների վերադարձ կազմակերպել իր հովանու ներքո: Չի մերժի, նման հումանիտար ակցիան իրեն էլ է պետք: Ալիևն էլ իրեն չի մերժի, չի կարող:

6.Շնորհակալություն հայտնիր 907-րդ բանաձևի վերաբերյալ դիրքորոշման համար (մնացածը իրենք կհասկանան):

7.Բարձրացրու «Հազարամյակի մարտահրավերների» հարցը: Մենք արդեն համապատասպանում ենք բաղադրիչներին (վատ տնտեսական ցուցանիշների պատճառով):

8.Վերջապես բացատրիր, (մեզ չէ, գոնե իրեն) հասկանա Արցախի հարցում, թե ինչ ես ուզում և անում:

Նոյեմբերի 8-ից առաջարկում եմ...

Սուրեն Սարգսյան

Նույն շարքից