Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

«ՎԵՏՕ»-ի աղջիկներն ԱԺ դարպասներին «Օմեգա»-յի նշանը փակցրեցին /տեսանյութ/

analitik.am

 

Քիչ առաջ «ՎԵՏՕ» շարժման աղջիկներն ակցիա իրականացրեցին Ազգային ժողովի մոտ: Նրանք «Օմեգայի» նշաններ փակցրեցին ԱԺ դարպասներին, որը խորհրդանշում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի «ծածկանունը»:

Այն պահին, երբ աղջիկները փակցնում էին նշանները, նրանց մոտեցան ոստիկաններն ու հայտարարեցին, որ պետք է դադարեցնել գործողությունները:

Ակցիայի մասնակիցները փորձեցին հասկանալ, թե ինչու չի կարելի, ինչ կարգ է խախտվում: Ոստիկանության աշխատակիցը նշեց, որ որևէ բան փակցնելու համար կան հատուկ տեղեր, իսկ ԱԺ դարպասներին չի կարելի նման բան անել:

Ոստիկանները նաև չասացին, թե ինչ կարծիք ունեն այն մասին, որ Արարատ Միրզոյանը հանդիսանում է երկակի գործակալ:

Նույն շարքից