Հասարակություն Տեսանյութեր 

Ադրբեջանցիները չէին գալու Շուշի, վախկոտ ազգ են. Շուշիի քաղաքապետը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

analitik.am

 

Արդյո՞ք շուշեցիները կհամաձայնվեին ադրբեջանցի փախտսկանների վերադարձին ու նրանց հետ քաղաքում ապրելուն: Լրագրողների հետ զրույցում Շուշիի քաղաքապետ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, եթե ժամանակին ասեին, որ այսպիսի ահավոր պատերազմ է լինելու, օրինակ ինքը կհամաձայնվեր. «Ես փաստորեն բնակվում եմ իմ բնակարանում, որը գնել եմ 30 տարի առաջ, այն վերջին անգամ նորոգել եմ 2 տարի առաջ: Ադրբեջանցին չէր համարձակվի գալ ու ինձ ասել, որ պետք է դուրս գամ: Շուշիում ազատ բնակֆոնդ չկար, 2008 թվականին բնակֆոնդը սպառված էր, իսկ վերջին տարիներին մարդիկ նորոգում էին իրենց բնակարանները:

Հիմա, երբ գնանք, թուրքն արդեն իմ տանը նստած է, ես չեմ կարող նրան դուրս հանել: Մենք գուցե համաձայնվեինք նրանց գալուն, բայց նրանք չէին գա: Հիմա էլ խաղաղ բնակչությունը չի գալիս Շուշի, ոչ մի տեղ էլ չեն գալիս:

Լսել եմ, որ Հայաստանից փախածներից 600 շունչ դիմում են գրել Հադրութ գնալու ու այնտեղ ապրելու համար: Դա էլ է սուտ: Մինչև այդ քայլերին գնան, ահագին շատ բան կարելի է անել:

Նրանք վախկոտ ազգ են, ոհմակով են ուժեղ: Պատերազմի ժամանակ էլ միշտ վախկոտ են եղել, ուղղակի այս պատերազմը այս դարի պատերազմ էր, 4-5 պետություն էր մասնակցում, դրա համար հայն ընկճվեց, եթե միայնակ լինեին, հերները կանիծեինք, Բաքու էլ կհասնեինք: Բայց քանակով, զենքով շատ էին, զենքի տեսակն էլ էր շատ»,-ասաց նա:

Նույն շարքից