Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն այս տարի առաջին անգամ պետք է հաշվետվություններկայացնեն հարկային մարմին:Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020թ. համար հաշվետությունն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2021թ. փետրվարի 1-ը:
Սահմանված ժամկետը խախտելու դեպքում նախատեսվածէ վարչական պատասխանատվություն:
Պարզ ձևատեսք ունեցող հաշվետվությունը պետք էներկայացվի բացառապես էլեկտրոնային եղանակով` ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով:
2020թ. հունվարի 1-ից ՀՀ հարկային օրենսգրքով կատարված փոփոխությունների արդյունքում ներդրված հարկման հատուկ համակարգում ընդգրկված են այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և անհատ ձեռնարկատերեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը:
Հաշվետվություն ներկայացնելու պահանջը ֆիզիկական անձանց չի վերաբերում, միայն կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին:
Միկրոձեռնարկատերերն ազատված են պետական հարկերից` որոշ բացառություններով:
«Օրինակ` չեն ազատվումդրոշմանիշային վճարներից, ներմուծման հարկից, որպես գործատուներ` վարձու աշխատողներից եկամտային հարկ հաշվարկելու պարտավորությունից:
Սակայն հարկման մյուս համակարգերի համարսահմանված դրույքաչափի փոխարենաշխատողների եկամտային հարկն ավելի պակաս չափով են հաշվարկում` անկախ աշխատավարձի մեծությունից 5000 դրամի չափով»,-ներկայացնում է ՊԵԿ հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետ Մարիամ Մանուկյանը:
Միկրոձեռնարկատեր համարվելու չափանիշները մանրամասն նկարագրված են petekamutner.am կայքի «Հրապարակումներ» բաժնի «Այլ հրապարակումներ» ենթաբաժնում տեղադրված իրազեկման թերթիկներում:Սահմանված են նաև այն ոլորտները, որտեղ գործող կազմակերպություններըև անհատ ձեռնարկատերերը չեն կարող լինել միկրոձեռնարկատեր:
2020 թվականինգրանցվել է մոտ 40 000 միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, որոնց մեծ մասն իրենց աշխատանքով ինքնուրույն ապահովված անձինք են, և ընդամենը 22 000 վարձու աշխատող է ընդգրկված համակարգում:
Արտոնյալ համակարգում գործելու համար յուրաքանչյուր տարի անհրաժեշտ է մինչև փետրվարի 20-ը ներկայացնել հայտարարություն՝ բացառապես էլեկտրոնային եղանակով:
Նոր ստեղծված կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը հայտարարություն պետք է ներկայացնեն պետական գրանցում ստանալուց կամ հաշվառվելուց հետո՝ 20 օրվա ընթացքում:
1 1 - 2Shares