Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել՝ փոփոխություն կատարելով իր որոշման մեջ

analitik.am

 

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 733-լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին որոշում է ստորագրել.

«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 733-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝

1) 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին ենթակետով.

«1.1) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ստուգումների, ուսումնասիրությունների և դիտարկումների իրականացումը.».

2) 13-րդ կետը «գործողությունները» բառից հետո լրացնել «, իսկ օրենքով նախատեսված դեպքերում կասեցնում են ստուգվող սուբյեկտի գործունեությունը» բառերով.

3) 21-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11.1-ին և 11.2-րդ ենթակետերով.

«11.1) «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքով սահմանված կարգով դադարեցնում է ստուգվող սուբյեկտի գործունեության կամ գործողության կասեցումը.

11.2) «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքով սահմանված կարգով տալիս է դիտարկում իրականացնելու վերաբերյալ հրաման, ինչպես նաև նախազգուշացնում է կամ տարածքային բնապահպանական պետական տեսուչին հանձնարարում է նախազգուշացնել համապատասխան դիտարկվող սուբյեկտին բնապահպանական օրենսդրության պահանջի խախտման մասին.»»,-ասված է որոշման մեջ:

 

Նույն շարքից