Քաղաքականություն 

Հայկական կողմը հաստատում է, որ Մհեր Գրիգորյանը հանդիպելու է Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերի հետ

analitik.am

 

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը կլինի մոտ օրերս: Այս մասին փոխանցում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

«Հանդիպումը կլինի մոտ օրերս, հստակ ամսաթիվը և ժամը դեռ ճշտվում են: Օրակարգում ընդգծված չէ որևէ կոնկրետ ուղղություն կամ ենթակառուցվածք, այն ենթադրում է տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման հետ կապված տարբեր հարցերի քննարկում», - հայտնել են գրասենյակից:

Նույն շարքից