Տեսանյութեր Քաղաքականություն 

Եթե Լիլիթ Մակունցը դեսպան նշանակվի, Հայաստանը դրանից կշահի. Վահագն Հովակիմյան

 

Եթե Լիլիթ Մակունցը նշանակվի ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան, դրանից շահելու է Հայաստանի Հանրապետությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

Թե ինչով է շահելու Հայաստանը, Հովակիմյանն նշել է, որ չի կարող ասել, միայն կարող է ասել, որ համոզված է՝ Հայաստանը շահելու է:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչով է պայմանավորված ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի փոփոխությունը, իմքայլականը լրագրողին ասել է, որ կարող է չչարչարվել ու երկար հարց չտալ. «Ավելին չեմ ասելու: Եթե ես ձեր ակնկալած թեմայի մեջ չեմ մտնում, խնդրում եմ դա չներկայացնել որպես թափանցիկ չլինել»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից