Տեսանյութեր Քաղաքականություն 

Լիլիթ Մակունցն ԱՄՆ դեսպան է նշանակվում, որ Հայոց ցեղասպանությունը չճանաչե՞ն

analitik.am

 

Ես թերթում կարդացի, որ Բայդենը խոստացել է մեր ազգային կազմակերպություններին, թե կընդունի ցեղասպանության հարցը: Դրանից միանգամից հետո այստեղից մի երկրորդական աղջկա նշանակում են ԱՄՆ-ում դեսպան: Այս մասին Արարատում հայտարարել է Վազգեն Մանուկյանը՝ նշելով, որ Մակունցին հատուկ ուղարկում են, որպեսզի Բայդենն այդպիսի բան չանի:

«Ցանկացած ազգայինը, ցանկացած հարցը, որը խզում է առաջացնում մեր ու Թուրքիայի մեջ, դեմ է այս իշխանության քաղաքականությանը»,-նշեց նա:

Մանուկյանի համար հարցական է, թե ինչու ժողովուրդը ոտքի չի կանգնում, սակայն վստահ է, որ կկանգնեցնեն, խաղաղ չփոխեն իշխանությունները, զոռով կանեն, բայց փոխելու են:

Նույն շարքից