Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Իմ տեղեկություններով, գաղտնի բանակցությունների արդյունքում որոշել են Ադրբեջանին հանձնել Հայաստանի բոլոր կղզյակները. Մանուկյան

 

Իմ տեղեկություններով, գաղտնի բանակցությունների միջոցով իրենք եկել են այն որոշմանը, որ Հայաստանի բոլոր անկլավները՝ կղզյակները, պետք է հանձնվեն Ադրբեջանին: Այս մասին Արարատում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Վազգեն Մանուկյանը՝ հավելելով, որ իր տեղեկությունները 100 տոկոսանոց չեն:

Մանուկյանը հիշեցրեց, որ բացի Տիգրանաշենի մասին հարցին չպատասխանելը, Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ պետք է մտածել Արծվաշենի մասին. «Այսինքն, ինքն ուզում է, որ խոսակցություն լինի կղզիների մասին: Կարծում եմ, որ ներքին պայմանավորվածություն ունեն, հիմա ռիսկ չեն անում խոսել այդ մասին, սակայն ինչ-որ ժամանակ հետո կասեն»:

Խոսելով եռակողմ հայտարարության մասին՝ Մանուկյանը հայտարարեց, որ մենք ուժ չունենք դրանք չկատարելու համար. «Իսկ այն կետերը, որոնք գրված չեն, ինչո՞ւ պետք է կատարենք: Ինչը գրված չէ, իրավունք ունենք չկատարելու: Դա կախված է նրանից, թե ով կլինի իշխանության»:

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից