Տեսանյութեր Քաղաքականություն 

Ես որևէ ձևով չեմ մասնակցելու ընտրություններին, եթե դրանք լինեն Փաշինյանի օրոք. Մանուկյան

analitik.am

 

Վազգեն Մանուկյանն Արարատում հայտարարեց, որ փետրվարի 18-ին հսկայական հանրահավաք են անելու, եթե մինչ այդ որևէ փոփոխություն չլինի: Նա նշեց, որ փետրվարի 18-ին է սկսվել Ղարաբաղյան շարժումը, իսկ 1920 թվականի փետրվարի 18-ին Դաշնակցության ապստամբությունն է եղել, այդ ժամանակ ևս երկիրը ծանր վիճակում էր գտնվում:

Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Մանուկյանն ասաց, որ իրենք էլ են ուզում արտահերթ ընտրություններ, սակայն դրանք պետք է լինեն ոչ հիմա ու ոչ Նիկոլ Փաշինյանի կազմակերպածով. «Եթե մարդը երկիր է ծախել… պատկերացրեք, որ արտասահմանյան լրտեսները հավաքվել են կառավարությունում ու կազմակերպում են ընտրություններ: Դա ինչո՞վ է վերջանալու»:

Մանուկյանը  կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությամբ նպատակ ուներ մասերի բաժանել ընդդիմադիր դաշտը, ինչը տեղի չունեցավ. «Ես չեմ հավատում, որ ընտրություններ կլինեն, սակայն եթե լինի ես որևէ ձևով չեմ մասնակցելու այդ ընտրություններին: Դա խայտառակություն կլինի: Դա նշանակելու է ջնջել ամեն ինչը, մոռանալ պատերազմը: Ես կտրականապես դեմ եմ այդ ընտրություններին և դրանց մասնակցությանը»:

Նույն շարքից