Տեսանյութեր Քաղաքականություն 

Լավրովը հայտնեց, թե Արցախի մասին ինչ են խոսել Իրանի ԱԳ նախարարի հետ

analitik.am

 

Մենք հատուկ ուշադրությամբ քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Լավրովը հիշեցրել է այն ջանքերի մասին, որոնք գործադրեց Ռուսաստանը, որոնք թույլ տվեցին հասնել մարտական գործողությունների ամբողջական դադարեցմանը. «Մենք հայտնել ենք այն պայմանավորվածությունների մասին, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի միջև:

Այնտեղ խոսքը վերաբերել է բոլոր տնտեսական, տրանսպորտային և այլ կապերի ապաշրջափակման հարցում համագործակցությանը Հարավային Կովկասում՝ տարածաշրջանի երկրների, ինչպես նաև հարևանների, այդ թվում՝ Իրանի մասնակցությամբ»:

Լավրովը վստահություն է հայտնել, որ կատարվող աշխատանքը թույլ կտա վերջնականապես կարգավորել մնացած քաղաքական ասպեկտը՝ արդար հիմքով, ի շահ ադրբեջանցի ու հայ ժողովուրդների ու իհարկե ի շահ բոլոր հարևանների:

Նույն շարքից