Տնտեսություն 

Կարագի մանրածախ գները դեկտեմբերի 1-ից հունվարի 11-ն աճել են

analitik.am

 

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արձանագրել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել կարագի իրացման մանրածախ գնի բարձրացում որոշ խոշոր առևտրային ցանցերին պատկանող առևտրի օբյեկտներում։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ ՏՄՊՊՀ-ից, մասնավորապես՝ «Նոր Զելանդիա» 82,9% յուղայնությամբ կարագի գինը բարձրացել է շուրջ 6 %-ով՝ 3 610 դրամից հասնելով  3 830 դրամի, իսկ «Անքոր» 82,9% յուղայնությամբ կարագի գինը՝ շուրջ 0,5 %-ով՝ 4 440 դրամից հասնելով  4 460 դրամի:

Հանձնաժողովը նշված ժամանակահատվածում արձանագրված գնային բարձրացումների պատճառների բացահայտմանն ուղղված ուսումնասիրության արդյունքում արձանագրել է, որ

1.«Նոր Զելանդիա» 82,9% յուղայնությամբ կարագի ձեռքբերման գինը 2020 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում բարձրացել է շուրջ 6 %-ով:

2.«Անքոր» 82,9% յուղայնությամբ կարագի ձեռքբերման գինը 2020 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում նվազել է շուրջ 7 %-ով:

3.2020 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում տեղի է ունեցել ՀՀ դրամի արժեզրկում ԱՄՆ դոլարի նկատմամբ  շուրջ 4%-ով։

4.Դիզելային վառելիքի թանկացմամբ և սեզոնայնությամբ պայմանավորված բարձրացել է բեռնափոխադրման ծառայության արժեքը:

Մանրամասն՝ սկզբաղբյուր կայքում

 

Նույն շարքից