Հասարակություն 

Ոստիկանները հիվանդասենյակում ծեծել են դիրքապահի, օգնության հասած գյուղապետը նույնպես ծեծի է ենթարկվել․ news.am

analitik.am

 

Մասիսի հիվանդանոցում ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները հունվարի 23-ին, ծեծի են ենթարկել Արարատի մարզի Արեւաբույր համայնքի բնակչին եւ նույն համայնքի համայնքապետին։

NEWS.am-ի հետ զրույցում Արեւաբույրի համայնքապետ Ջիվան Մանուկյանը պատմել է, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել. «Խաչատուր Գրիգորյանն իմ համայնքի բնակիչ է, որը դիրքապահ է, դիրքերում ոտքը կոտրվել էր, եկել էր հիվանդանոց՝ բուժելու։ Տեղեկացա, որ «Մուրացան» ԲԿ-ից իրեն դուրս են գրել, տանը ցավեր է ունեցել, տարել են Մասիսի հիվանդանոց, այնտեղ ցավի տակ բարձր է խոսել, ասել է՝ ցավազրկեն իրեն։

Բժիշկների դուրն էլ չի եկել պահվածքը, բժիշկներն էլ ահազանգել են Ոստիկանություն, ոստիկաններն էլ եկել ու հիվանդասենյակում ծեծել են։ Ես գնացել եմ այն պահին, որ դրսում են ծեծում ու տանում են դեպի իրենց մեքենան»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նույն շարքից