Քաղաքականություն 

Արցախին տրվող հումանիտար օգնության որոշակի հատվածը կիրականացվի ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցով

analitik.am

 

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևի հետ:

Գործընկերները քննարկել են Ռուսհայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության ընդլայնման շուրջ հարցեր:

Կառույցի դերն առավել բարձրացնելու նպատակով առաջարկվել է Արցախին տրամադրվելիք հումանիտար օգնության որոշակի հատվածն իրականացնել  այս կենտրոնի միջոցով:.

Եվգենի Զինիչևը և Անդրանիկ Փիլոյանը զրույցի ընթացքում անդրադարձել են նաև մի շարք այլ համատեղ ծրագրերի:

 

 

Նույն շարքից