Քաղաքականություն 

Ռուս դիվանագետին Ադրբեջանի ԱԳՆ են կանչել Միլոնովի` ԼՂ–ի մասին հայտարարությունների պատճառով

analitik.am

 

Ռուս դիվանագետը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ ադրբեջանցիների և Ղարաբաղի մասին Միլոնովի արտահայտությունների պատճառով: Ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ըստ ադրբեջանական կողմի՝ իշխող «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավորը հայկական լրատվամիջոցների հարցազրույցներում Ադրբեջանի պետության և ժողովրդի համար անընդունելի հայտարարություններ է թույլ տալիս։ Ադրբեջանի ԱԳՆ-ն նրա պահվածքը խստորեն դատապարտելի է համարել, նշելով, որ պատգամավորի հերթական սադրիչ քայլը հակասում է ռուս-ադրբեջանական բարձր մակարդակի հարաբերություններին։

Նույն շարքից